Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինքնասպանության փորձ` Առինջ գյուղում

Ինքնասպանության փորձ` Առինջ գյուղում
01.01.2013 | 20:03

Այսօր հունվարի 1-ին, ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ

կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում մի կին փորձում է ինքնասպանություն գործել:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը կարողացել է ժամանակին կանխել սպանության փորձը:
Հարևանների խոսքով 53-ամյա կինը, ով սպառնում էր ինքնահրկիզվել կամ դանակով վերջ տալ իր կյանքին, ունի 7 երեխա: Այդ քայլին գնալու հիմնական պատճառը, հարևանների հավաստմամբ, կնոջ տղային անհիմն Կոտայքի ոստիկանություն տանելն է եղել: Կինը այլ ելք չունենալով` փորձել է դիմել նման ծայրահեղ քայլի:

Դիտվել է՝ 3261

Մեկնաբանություններ